ԱՆ-ի պարզաբանումը պոլիկլինիկաներում բուժաշխատողների աշխատավարձի ուշացումների մասին


ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանել է պոլիկլինիկաներում բուժաշխատողների աշխատավարձի ուշացումների խնդիրը:


 


«Պոլիկլինիկական օղակի բուժաշխատողներն աշխատավարձը ստանում են երկու կտորով՝ պետական պատվերով իրականացված ծառայությունների և արդեն Առողջության համընդհանուր ապահովագրության ծառայությունների դիմաց: Առաջին կտորի՝ պետական պատվերով տրամադրված բուժծառայությունների դիմաց փոխհատուցումն իրականացված է:


 


Հաշվի առնելով, որ ապահովագրության համակարգի մեկնարկային առաջին ամիսն է, նոր համակարգով փոխհատուցումներ իրականացնելու համար բուժկենտրոններին տրվել էր լրացուցիչ ժամանակ կատարողականներում նոր ներդրված ծառայությունների մուտքագրումների, ճշգրտումների համար:


Վաղվա ընթացքում ֆինանսավորումը կբացվի:


 


Շնորհակալ ենք ըմբռնումով մոտեցման համար»,- ասված է հաղորդագրությունում:

Leave a comment