https://arm.sputniknews.ru/20260217/kurski-marzum-ukrainakan-anodachu-trchvogh-sarqi-hardzakman-hetevanqvov-ka-1-zvoh-98911598.html
Կուրսկի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով կա 1 զոհ
Կուրսկի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով կա 1 զոհ
Sputnik Արմենիա
ԱԹՍ-ի ևս մեկ հարձակում տեղի է ունեցել նույն մարզի Բելիցա գյուղում գտնվող մեքենայի վրա։ 17.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-17T18:28+0400
2026-02-17T18:28+0400
2026-02-17T18:28+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
կուրսկ
ռուսաստան
ուկրաինա
անօդաչու թռչող սարք (աթս)
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/09/89894977_0:0:1280:720_1920x0_80_0_0_e157a47a368f644d86732eaccfb9b3a2.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Կուրսկի մարզի Խոմուտովկայի շրջանում քաղաքացիական ավտոմեքենայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մարդ է զոհվել: Այս մասին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Խինշտեյնը։Պաշտոնյան հավելել է, որ ևս մեկ հարձակում տեղի է ունեցել մարզի Բելիցա գյուղում գտնվող մեքենայի վրա:«Բարեբախտաբար, վարորդը չի տուժել», – հավելել Խինշտեյնը:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
կուրսկ
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/09/89894977_0:0:1280:960_1920x0_80_0_0_0b38981bbae8a96a85b0453697c62e70.jpg.webp
կուրսկ, ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ
կուրսկ, ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ
ԱԹՍ-ի ևս մեկ հարձակում տեղի է ունեցել նույն մարզի Բելիցա գյուղում գտնվող մեքենայի վրա։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Կուրսկի մարզի Խոմուտովկայի շրջանում քաղաքացիական ավտոմեքենայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մարդ է զոհվել: Այս մասին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Խինշտեյնը։
«Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու թռչող սարքով Խոմուտովկայի շրջանի Կալինովկա գյուղում հարձակվել են քաղաքացիական մեքենայի վրա։ Ցավոք, հարվածի հետևանքով տղամարդ է զոհվել»,-հայտնել է Խինշտեյնը իր տելեգրամյան ալիքում։
Պաշտոնյան հավելել է, որ ևս մեկ հարձակում տեղի է ունեցել մարզի Բելիցա գյուղում գտնվող մեքենայի վրա:
«Բարեբախտաբար, վարորդը չի տուժել», – հավելել Խինշտեյնը:
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։