ՌԴ–ն խստորեն կկանխի ԵԱՏՄ երկրների միջոցով անբարեխիղճ ներմուծումը. Օվերչուկ

https://arm.sputniknews.ru/20260217/rdn-khstvoren-kkankhi-eatm-erkrneri-mijvocvov-anbarekhightsh-nermutsumy-overchuk-98910549.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/14/92576919_39:0:662:467_1920x0_80_0_0_d7aa9d5fa18b8a692ae75b5440ab3884.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ

եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ

Բաժանորդագրվել

2025 թվականին շարժական խմբերը հայտնաբերել են ավելի քան 9 հազար տրանսպորտային միջոց, որոնք Ռուսաստանի Դաշնության օրենսդրության խախտմամբ տեղափոխում էին 137 հազար տոննա ապրանք։

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Ռուսաստանը տնտեսության «սպիտակեցմանն» ուղղված աշխատանքների շրջանակում խստորեն կպաշտպանի ներքին շուկան անբարեխիղճ ներմուծումից, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների տարածքից ՌԴ ներմուծվող ապրանքներից: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ելույթ ունենալով Ինտեգրացիոն համաժողովի ժամանակ, Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության կազմակերպած ռուսական բիզնեսի շաբաթվա շրջանակներում:

Ռուսաստանի փոխվարչապետի կարծիքով՝ գործընկեր երկրների հետ առևտրում առկա արգելքների վերացմանն ուղղված աշխատանքը պետք է ուղեկցվի ՌԴ շուկա մուտք գործող ապրանքների նկատմամբ վերահսկողության ուժեղացմամբ։

«Առաջին հերթին սա կապված է այն բանի հետ, որ մենք բաց մաքսային սահման ունենք Եվրասիական տնտեսական միության մեր գործընկերների հետ, և մեր շուկայում հայտնվում են ապրանքներ, որոնք անբարեխիղճ մրցակցություն են ստեղծում մեր ներքին շուկայի համար։ Եվ այստեղ մենք տրամադրված ենք շատ խիստ միջոցառումների՝ այդ անբարեխիղճ պրակտիկան կանխելու համար»,-ընդգծել է Օվերչուկը։

Փոխվարչապետի խոսքով՝ այս աշխատանքի մի մասն է ընթացիկ տարում ապրանքների մատակարարման սպասման հաստատման համակարգի (СПОТ) գործարկումը, որի շրջանակում ներմուծողը պետք է հաստատի ԵԱՏՄ անդամ պետությունից ապրանքի մատակարարման գործարքի կնքման փաստը և սահմանված կարգով ձևակերպի համապատասխան փաստաթուղթը։

2025 թվականի սեպտեմբերին ապրանքների ապօրինի ներմուծումն ու արտահանումը կանխելու և դրանց տարանցման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությանը հանձնարարվել էր ուժեղացնել շարժական խմբերի հսկողությունը պետական սահմանի ռուս-բելառուսական և ռուս-ղազախական հատվածներում։

2025 թվականին շարժական խմբերը հայտնաբերել են ավելի քան 9 հազար տրանսպորտային միջոց, որոնք Ռուսաստանի Դաշնության օրենսդրության խախտմամբ տեղափոխում էին 137 հազար տոննա ապրանք։

Զուգահեռ ՌԴ-ն պայքար է սկսել «գորշ» սերտիֆիկատների դեմ, որոնք ձևակերպվում են ԵԱՏՄ երկրների տարածքում՝ առանց պատշաճ փորձաքննության։ Ներքին շուկան մաքսանենգությունից պաշտպանելու նպատակով 2025 թվականի վերջին Պետական հսկողության և «Ռոսակրեդիտացիայի» մարմինները լիազորություններ են ստացել կասեցնելու ԵԱՏՄ երկրներում տրված սերտիֆիկատների ու հայտարարագրերի գործողությունը, և համապատասխան աշխատանքն արդեն սկսված է։

Օվերչուկը նաև հիշեցրել է, որ փետրվարի 11-ից ԵԱՏՄ-ում սկսվել է էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների կիրառումը, որոնց օգտագործումը տեղափոխման ժամանակ «պետք է խոչընդոտ դառնա ներքին շուկայում այնպիսի ապրանքների հայտնվելուն, որոնք այդտեղ չպետք է լինեն»։

Leave a comment