Սաթիկ Սեյրանյանի հայցը Պետրոս Ղազարյանի դեմ – Azat TV

Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը հայց է ներկայացրել ընդդեմ լրագրող Պետրոս Ղազարյանի: Հայցադիմումը ներկայացվել է դատարան, որտեղ Սեյրանյանը պահանջում է, որ Ղազարյանը հերքի իր ֆեյսբուքյան գրառման մեջ պարունակվող տեղեկությունները, որոնք նա համարում է զրպարտություն: Գրառման մեջ Ղազարյանը նշել էր.

«Սոլովյովի սպառնալիքը պաշտպանել են Հայկ Դեմոյանը, Սաթիկ Սեյրանյանը, նրա սանջակ 24 նյուզը , Միկա Բադալյանը, Անժելա Թովմասյանը, Հրանտ Բագրատյանը։ Նրանց մի մասը հարձակվել ա Սոլովյովին քննադատողների վրա։ Վստահ եմ նրանք ուրախ կլինեին, եթե այդ սպառնալիքը իրականանար։ Իսկ հիմա նրանք լծվելու են Թրիփի դեմ»։

Սեյրանյանի կարծիքով, այս հայտարարությունները զրպարտություն են, անընդունելի և վնասում են իր հեղինակությանը: Սեյրանյանը, իր հայցում, նաև պահանջում է փոխհատուցում՝ 1 մլն դրամի չափով: Հայցը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Երեմ Եսոյանին, սակայն դեռևս որոշում չկա, թե արդյոք այն վարույթ ընդունվելու է:

Leave a comment