Լենինգրադի մարզում պայթյnւնի հետևանքով փլուզվել է ռազմական ոստիկանության շենքը

Լենինգրադի մարզի Սերտոլովո քաղաքի զորամասի տարածքում պայթյունի հետևանքով ռազմական ոստիկանության շենք է փլուզվել, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ 15×50 քառակուսի մետր մակերեսով շենքում պայթյուն է տեղի ունեցել։ Դրա հետևանքով փլուզվել են երկրորդ և երրորդ հարկերը, ինչպես նաև ձեղնահարկի ծածկերը։

Պահպանվում է շենքի հետագա փլուզման վտանգը։


Մի շարք տելեգրամյան ալիքներ հայտնում են երեք զոհի և մեկ վիրավորի մասին: 

Leave a comment