Ժնևում մեկնարկել է Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հանդիպումը

Քաղաքականություն

17.02.2026 | 17:26

Ժնևում մեկնարկել է Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ հանդիպումը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Այսօր մենք սկսում ենք եռակողմ ձևաչափով բանակցությունների ևս մեկ փուլ՝ Ուկրաինա, ԱՄՆ և Ռուսաստան», – տելեգրամում հայտնել է ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը։

ՏԱՍՍ-ի աղբյուրը նույնպես հայտնել է ժնևյան բանակցությունների մեկնարկի մասին։

Կողմերը նույն հերթականությամբ հաղորդել էին նաև Աբու Դաբիում հունվարի 23-24-ը և փետրվարի 4-5-ը տեղի ունեցած բանակցությունների մասին․ նախ՝ Ումերովը, ապա՝ ՏԱՍՍ-ի աղբյուրը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment