Իրանը նոր գաղափարներ է առաջարկում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ միջուկային բանակցությունների համար, բայց ոչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտեցումներին համապատասխան, «The Wall Street Journal»-ը։
– Ուրանի հարստացման երեք տարվա կասեցում
– Հարստացված ուրանի մի մասի արտասահման տեղափոխում (հնարավոր է Ռուսաստան)
– Ապագա գործարքներ ԱՄՆ-ի հետ, եթե պատժամիջոցները վերացվեն
Թեհրանը հրաժարվում է ամբողջությամբ դադարեցնել իր միջուկային ծրագիրը։
ԱՄՆ-ն պահանջում է ուրանի հարստացման լիակատար դադարեցում և հրթիռային ծրագրերի սահմանափակումներ։ Բացի այդ, Իրանը պահանջում է պատժամիջոցների զգալի մեղմացում, այդ թվում՝ սառեցված նավթի պաշարներին հասանելիություն։