Վրաստանի վարչապետը չի մասնակցի Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումին. նրան չեն հրավիրել

Վրաստանի վարչապետը չի մասնակցի Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումին. նրան չեն հրավիրել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չի մասնակցի Դավոսում կայանալիք ամենամյա Համաշխարհային տնտեսական ֆորումին:

Այս մասին հաղորդում են վրացական լրատվամիջոցները՝ հղում անելով Վրաստանի կառավարությանը և նշելով, որՎրաստանի վարչապետը երկրորդ տարին անընդմեջ հրավեր չի ստացել ֆորումի կազմակերպիչներից։

2026 թվականին միջոցառումը տեղի կունենա հունվարի 19-23-ը՝ «Երկխոսության ոգին» թեմայով։

Ակնկալվում է, որ ֆորումի գլխավոր հյուրը կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Leave a comment