Ռուբեն Վարդանյանի և Լևոն Մնացականյանի պես գործիչներին Բաքվի բանտերում թողնելը ազգային արժանապատվության հարց է. Ն. Մանուկյան

«Ռուբեն Վարդանյանի և Լևոն Մնացականյանի պես գործիչներին Բաքվի բանտերում թողնելը պարզապես անհատների ճակատագրի հարց չէ․ դա ազգային արժանապատվության, պետական կամքի և մեր հավաքական ինքնասիրության հարց է։ Եթե մենք հաշտվում ենք այդ իրականության հետ, ապա հաշտվում ենք մեր իսկ արժեհամակարգի խարխլման հետ։

 

Պետությունը պարտավոր է կիրառել իր ողջ դիվանագիտական, քաղաքական և իրավական գործիքակազմը՝ նրանց վերադարձն ապահովելու համար։ Այստեղ երկրորդական չեն կարող լինել ո՛չ ջանքերը, ո՛չ հետևողականությունը։ Երբ հակառակ կողմը երբեք չի առաջնորդվել մարդասիրական չափանիշներով, մենք իրավունք չունենք սահմանափակել մեր քայլերը ինչ-որ ձևական միջազգային նորմերով։

 

Կրկնում եմ՝ պետք է օգտագործվի յուրաքանչյուր հնարավոր և արդյունավետ միջոց, որը կհանգեցնի նրանց վերադարձին։

Սա միայն կոնկրետ անձանց մասին չէ․ սա մեր պետականության փորձությունն է։ Եվ ես, որպես քաղաքացի, խոսք եմ տալիս՝ այս հարցում լռություն, և առավել ևս անգործություն, չի լինելու».

 

Նարեկ Մանուկյան, «Հայկական ճանապարհ» կուսակցության նախագահ 

 

 

Leave a comment