ԵԱՏՄ-ում դիտարկում են Թունիսի հետ ազատ առևտրի համաձայնագիր կնքելու հարցը

https://arm.sputniknews.ru/20260217/eatm-um-ditarkum-en-tunisi-het-azat-arevtri-hamadzajnagir-knqelu-harcy-98909280.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0b/89974488_137:0:724:440_1920x0_80_0_0_b060b901e02dbf2f47ecc46da9fd3d31.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

եվրասիական տնտեսական միություն (եատմ), թունիս, բակիտժան սագինտաև

եվրասիական տնտեսական միություն (եատմ), թունիս, բակիտժան սագինտաև

Բաժանորդագրվել

Հետաքրքրություն կա Պակիստանի, ՀԱՀ-ի և այլ երկրների հետ արտոնյալ ռեժիմների կնքման հարցում:

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) ուսումնասիրում է Թունիսի հետ ազատ առևտրի համաձայնագիր կնքելու նպատակահարմարության հարցը։ Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը՝ ելույթ ունենալով Ռուսական բիզնեսի շաբաթվա շրջանակում անցկացվող Ինտեգրացիոն ֆորումում։

«Ուսումնասիրվում է Թունիսի հետ ազատ առևտրի համաձայնագիր կնքելու նպատակահարմարության հարցը։ Վերջին խորհրդի ժամանակ (ԵՏՀ-ի- խմբ.) այդ մասին զեկուցվել է անդամներին, և հավանություն ենք ստացել, որ հետաքրքրություն են ներկայացնում նաև Պակիստանը, ՀԱՀ-ը, Զիմբաբվեն և Հորդանանը»,-ասել է նա։

Սագինտաևը հիշեցրել է, որ անցյալ տարի գործարկվել է Իրանի հետ ԵԱՏՄ ազատ առևտրի գոտու մասին լիաֆորմատ համաձայնագիրը։ Վավերացման փուլում են գտնվում Արաբական Միացյալ Էմիրությունների հետ տնտեսական գործընկերության և Մոնղոլիայի հետ ժամանակավոր առևտրային համաձայնագրերը։

«Անցյալ տարվա վերջին ազատ առևտրի մասին համաձայնագիր է ստորագրվել Ինդոնեզիայի հետ։ Նաև անցյալ տարվա վերջին մենք սկսել ենք Հնդկաստանի հետ արտոնյալ առևտրային համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների առաջին փուլը»,-հավելել է նա։

ԵՄ գործարար շրջանակները հետաքրքրություն են ցուցաբերում ԵԱՏՄ-ի հետ համագործակցության հանդեպ

Ի վերջո, ընդգծել է Սագինտաևը, այս բոլոր միջոցառումների շահառուները լինելու են ԵԱՏՄ անդամ պետությունների արտահանողները։

ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որն ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիմքի վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից։ Ներկայումս ԵԱՏՄ անդամներ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։

Leave a comment