Իրանական կողմը ցանկանում է գործարքի հասնել. Թրամփ


ԱՄՆ նախագահը Ժնևում Թեհրանի հետ բանակցություններին ընդառաջ հայտարարել է, որ իրանական կողմը ցանկանում է հասնել միջուկային ծրագրի շուրջ գործարքի: Դոնալդ Թրամփի խոսքով՝ Իսլամական Հանրապետությունում տեղյակ են՝ ինչ հետևանքներ կլինեն, եթե բանակցությունները ձախողվեն: Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Իրանը ողջամիտ դիրքորոշում կցուցաբերի:

Մինչ այդ՝ Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների ռազմական ներկայության աճի ֆոնին, Իրանից հայտնում են Հորմուզի նեղուցում զորավարժությունները շարունակելու մասին: Նշվում է, որ այս վարժանքները տարեկան զորավարժությունների մաս են կազմում։ Դրանց նպատակն է արագ արձագանքել ծովային անվտանգության հնարավոր սպառնալիքներին։ Իրանական կողմն ընդգծել է Հորմուզի նեղուցի ռազմավարական նշանակությունը՝ հայտնելով, որ այնտեղով ամեն օր անցնում է ավելի քան 80 նավթատար:


Միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում։

Leave a comment