Իրանի պատվիրակությունը պատրաստ է մնալ Ժնեւում՝ ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու համար

Իրանական պատվիրակությունը պատրաստ է մնալ Շվեյացրիայի Ժնեւ քաղաքում՝ մի քանի օր կամ նույնիսկ շաբաթ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ միջուկային ծրագրի վերաբերյալ վերջնական համաձայնության հասնելու համար, ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմաիլ Բաղաին։

«Ժամանակը մեզ համար կարևոր է։ Եվ այս փուլը զգայուն է և վճռորոշ։ Մենք ունենք մեր սեփական տեխնիկական փորձագետները, ինչպես նաև պատժամիջոցների մեղմացման մասնագետների թիմ։ Վերջինս ցանկացած միջուկային համաձայնագրի անբաժանելի մասն է», – ասել է Իրանի ԱԳՆ խոսնակը։

Leave a comment