«Դատապարտվում է Ռուբենը, որն Արցախում մզկիթներ էր վերանորոգում»․ Լիլիթ Բլեյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Երգչուհի Լիլիթ Բլեյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ալիևը ստանում է խաղաղության մրցանակը, հետո գնում ու անմիջապես արցախցի գերիներին դատապարտում ցմահ ազատազրկման։
     Ստանում է խաղաղության մրցանակն ու Ռուբեն Վարդանյանին դատապարտում 20 տարվա ազատազրկման։
     Ռուբեն Վարդանյանին, որը միշտ խոսել է ժողովուրդների միջև կամուրջների մասին ու ցավ հայտնել երկու կողմերի զոհերի համար։
     Մրցանակն Ալիևը կիսում է էն մարդու հետ, որը գոռում էր Արցախը Հայաստան է և վերջ։
     Իսկ դատապարտվում է Ռուբենը, որն Արցախում մզկիթներ էր վերանորոգում` որպես ժողովուրդների բարեկամությանն ուղղված քայլ։ Դատապարտում է Ռուբենին ու քանդում այդ նորոգված մզկիթների կողքի հայկական եկեղեցիները։
     Խաղաղություն են բերել, բա»։

Leave a comment