«Ինչի՞ մասին է վկայում ՔՊ-ականների հիստերիան»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Ինչի մասին է վկայում ՔՊ-ականների հիստերիան» գրառմամբ։ «Երբ որևէ ընդդիմադիր քաղաքական միավոր հայտարարում է ընտրություններին մասնակցելու իր որոշման մասին, ՔՊ-ական ոհմակն անմիջապես վայնասուն է բարձրացնում։ Ինչի մասին է դա խոսում․ ընդդիմադիր քաղաքական միավորումների որոշումը՝ բլոկներով մասնակցել ընտրություններին, մեծապես անհանգստացնում է ՔՊ-ական վարչախմբին, և նրանք հասկանում են, որ ինչ որ պահի արտաքին աջակությունը՝ հատկապես Թուրքիայի ու Ադրբեջանի, և ներքին բռնաճնշումներն ու ռեպրեսիաները բավարար չեն լինելու իրենց վերարտադրությունն ապահովելու համար»,- նշում է Սաղաթելյանը:

Leave a comment