Բիզնես խորհրդատու Արեն Ափիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչքան էլ անձամբ իմ համար ցավալի է լսել Ռուբենի և Արցախի մնացած ղեկավարների դատապարտման լուրը, ես ավելի շատ դրական եմ դրան նայում: Մինչև այս պահը նրանք ունեին մեղադրյալի կարգավիճակ, ինչը որոշ սահմանափակումներ էր դնում միջազգային իրավական գործողություններ իրականացնելու, Ալիևի վրա ճնշումներ իրականացնելու ուղղությամբ: Իհարկե ես այդքան միամիտ չեմ, որ հավատամ, որ Ալիևը մեկ էլ վախեցավ ինչոր միջազգային դատարանի որոշումներից, ճիշտ հակառակը` խորը թքած ունի, հատկապես, երբ գիտի որ իրա ստեղի թայը նույնպես խորը թքած ունի, ավելին` ուրախ է:
Բայց Ռուբենի և մնացածների փաստաբանների համար սա որոշ հնարավորություններ է բացում միջազգային հարթակներում: Շատ մեծ օպտիմիզմ չունեմ, բայց կարծում եմ, որ Ալիևը նրանց պատանդ է պահելու այնքան ժամանակ, որքան սրանց վրա վերահսկողություն ունի: Իսկ երբ սրանցից կազատվենք և Ալիևը այդ մի լծակը կկորցնի, այ էդ ժամանակ կսկսի առևտուրը:
Ազատություն բոլոր մեր գերիներին Ադրբեջանում և քաղբանտարկյալներին Հայաստանում»: