Կարգալույծ քահանաները պետք է պաշտոնավարեն, մինչև վերջնական դատական ակտը. դատարանն է որոշել

https://arm.sputniknews.ru/20260217/kargalujts-qahananery-petq-e-pashtvonavaren-minchev-verjnakan-datakan-akty-datarann-e-vorvoshel-98903715.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1a/98126591_65:0:1202:853_1920x0_80_0_0_a83a6f3a602d5c7735c270ab01dc4a24.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

քահանա, կարգալույծ, մայր աթոռ սուրբ էջմիածին, եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի, դատարան

քահանա, կարգալույծ, մայր աթոռ սուրբ էջմիածին, եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի, դատարան

Բաժանորդագրվել

Դատարանը Մայր աթոռից որպես ապացույց պահանջում է նախկին քահանաների աշխատանքային պայմանագրերը։

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik․ Դատարանը գտնում է, որ կարգալույծ արված քահանաներ Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ տեր Արամ) և Արամայիս Թախմազյանը (նախկինում՝ տեր Թադե) պետք է շարունակեն պաշտոնավարել, մինչև վերջնական դատական ակտի ուժի մեջ մտնելը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Որպես հայցի ապահովման միջոց՝ դատարանը պարտավորեցնում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն և այլ անձանց «ամբողջությամբ և առանց խոչընդոտ» ապահովել նախկին հոգևորականների պաշտոնավարումը մի դեպքում Սուրբ Հովհաննավանքի, մյուս դեպքում՝ Թալինի տարածաշրջանի հոգևոր հովվի պաշտոններում։

Բացի այդ, դատարանը Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուց պահանջել է նաև ներկայացնել նախկին քահանաներին պաշտոնից ազատելու մասին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական տնօրինության հիմքում ընկած փաստերը հաստատող ապացույցները, դրանում որպես հիմք վկայակոչված ներքին և անհատական իրավական ակտերը, ինչպես նաև Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի գործունեությունը կարգավորող պայմանագրերը:

Leave a comment