https://arm.sputniknews.ru/20260217/lragrvoghnery-hasaneliutjun-chen-unena-ukrainaji-harcvov-zhnevjan-banakcutjunnerin-pekvov–98903262.html
Լրագրողները հասանելիություն չեն ունենա Ուկրաինայի հարցով ժնևյան բանակցություններին. Պեկով
Լրագրողները հասանելիություն չեն ունենա Ուկրաինայի հարցով ժնևյան բանակցություններին. Պեկով
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունները Ժնևում կանցկացվեն փակ դռների հետևում և կտևեն երկու օր։ Բացի… 17.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-17T14:59+0400
2026-02-17T14:59+0400
2026-02-17T14:59+0400
դմիտրի պեսկով
ժնև
բանակցություն
հատուկ ռազմական գործողություն
ռազմական հատուկ գործողություն
ուկրաինա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/17/86059513_0:112:3051:1828_1920x0_80_0_0_90da2169394dab88925b3418aa8e6e48.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Ուկրաինայում իրավիճակի կարգավորման շուրջ բանակցությունները կանցկացվեն Ժնևում փետրվարի 17-18-ը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Նրա խոսքով՝ հանդիպման մեկնարկի հստակ ժամը համաձայնեցվում է տեղում։«Նրանք տեղում են որոշում», – նշել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին։Նա ընդգծել է, որ բանակցություններին ԶԼՄ–ների ներկայացուցիչները հասանելիություն չեն ունենա։Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Պատվիրակության կազմում են նաև ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և այլ պաշտոնյաներ։Միևնույն ժամանակ, ինչպես պարզաբանել է Պեսկովը, առաջին օրվանից հետո հրատապ հայտարարությունների սպասել պետք չէ։Պատասխանելով լրագրողների առանձին հարցերին՝ Պեսկովը մեկնաբանել է նաև Հունգարիա ռուսական նավթի մատակարարման հետ կապված իրավիճակը։ Նրա խոսքով՝ Մոսկվան էներգետիկ ճնշման նշաններ է արձանագրում Ուկրաինայի կողմից։«Տեսնում ենք, որ ԵՄ անդամ Հունգարիայի հասցեին որոշակի էներգետիկ շանտաժ է իրականացվում», – հայտարարել է նա։Ավելի վաղReuters գործակալությունը, հղում անելով Ուկրաինայի ԱԳՆ–ին, հայտնել էր, որ «Դրուժբա» խողովակաշարի ուկրաինական հատվածով հունվարի 27-ից դադարեցվել է ռուսական նավթի տարանցումը դեպի Արևելյան Եվրոպա։Պեսկովը նշել է, որ մատակարարման ապահովման հետ կապված հարցերը քննարկվում են կորպորատիվ մակարդակով: Մատակարարմանը մասնակցող ընկերությունները կապված են պայմանագրային պարտավորություններով: Նրա խոսքով` Ռուսաստանը կապ է պահպանում նավթը գնողների հետ, սակայն իրավիճակը բարդանում է ուկրաինական կողմի դիրքորոշմանն պատճառով:
ժնև
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/17/86059513_320:0:3051:2048_1920x0_80_0_0_eb23c474a0a59f8d81cc8e3f8a0f1490.jpg.webp
դմիտրի պեսկով, ժնև, բանակցություն, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, ուկրաինա, ռուսաստան
դմիտրի պեսկով, ժնև, բանակցություն, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, ուկրաինա, ռուսաստան
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունները Ժնևում կանցկացվեն փակ դռների հետևում և կտևեն երկու օր։ Բացի այդ, նա մեկնաբանել է նաև նավթի տարանցման հետ կապված իրավիճակը՝ նշելով Հունգարիայի վրա գործադրվող ճնշումը։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Ուկրաինայում իրավիճակի կարգավորման շուրջ բանակցությունները կանցկացվեն Ժնևում փետրվարի 17-18-ը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ հանդիպման մեկնարկի հստակ ժամը համաձայնեցվում է տեղում։
«Նրանք տեղում են որոշում», – նշել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին։
Նա ընդգծել է, որ բանակցություններին ԶԼՄ–ների ներկայացուցիչները հասանելիություն չեն ունենա։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Պատվիրակության կազմում են նաև ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և այլ պաշտոնյաներ։
Միևնույն ժամանակ, ինչպես պարզաբանել է Պեսկովը, առաջին օրվանից հետո հրատապ հայտարարությունների սպասել պետք չէ։
«Չեմ կարծում, որ այսօր որևէ նորություն պետք է սպասել, քանի որ նախատեսվում է, որ աշխատանքները կշարունակվեն նաև վաղը», – ասել է նա։
Պատասխանելով լրագրողների առանձին հարցերին՝ Պեսկովը մեկնաբանել է նաև Հունգարիա ռուսական նավթի մատակարարման հետ կապված իրավիճակը։ Նրա խոսքով՝ Մոսկվան էներգետիկ ճնշման նշաններ է արձանագրում Ուկրաինայի կողմից։
«Տեսնում ենք, որ ԵՄ անդամ Հունգարիայի հասցեին որոշակի էներգետիկ շանտաժ է իրականացվում», – հայտարարել է նա։
Ավելի վաղReuters գործակալությունը, հղում անելով Ուկրաինայի ԱԳՆ–ին, հայտնել էր, որ «Դրուժբա» խողովակաշարի ուկրաինական հատվածով հունվարի 27-ից դադարեցվել է ռուսական նավթի տարանցումը դեպի Արևելյան Եվրոպա։
Պեսկովը նշել է, որ մատակարարման ապահովման հետ կապված հարցերը քննարկվում են կորպորատիվ մակարդակով: Մատակարարմանը մասնակցող ընկերությունները կապված են պայմանագրային պարտավորություններով: Նրա խոսքով` Ռուսաստանը կապ է պահպանում նավթը գնողների հետ, սակայն իրավիճակը բարդանում է ուկրաինական կողմի դիրքորոշմանն պատճառով: