«Աննախադեպ ծանր օրեր են»․ Տեր Իսահակ վարդապետ Պողոսյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Աննախադեպ ծանր օրեր են, բայց մեր պատմությանը լավատեղյակ անձինք գիտեն, որ շատ ավելի ծանր օրեր են եղել»,- այսօր «Իզմիրլյան» ԲԿ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանը՝ անդրադառնալով եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին։

Բարենորոգման անվան տակ սկսած գործընթացը հաջողություններ գրանցե՞լ է հարցին՝ Տեր Իսահակը պատասխանեց․ «Չեմ կարող ասել՝ ով ինչ է գրանցել, բայց մեր նպատակը բարին, լավը, գեղեցիկն առատացնելն է, և մենք լավահույս ենք, որ վերջ-առաջ մեր մարդասիրությունը, աստվածխնդրությունը հաջողությամբ է պսակվելու:

Տա Աստված, որ մենք բոլորս էլ սթափվենք և մեզանում համերաշխության, խաղաղության միջավայրը գերակայի։ Ուժ, կարողություն ամենքիդ»։

Leave a comment