ԱՄՆ-ը և Իրանը այսօր բանակցություններ կանցկացնեն Ժնևում


 

Ազատություն. Ժնևում այսօր նախատեսված է ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների երկրորդ փուլը:


 


Ամերիկյան կողմից բանակցությունների կմասնակցեն ախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և փեսա Ջարեդ Քուշները, իրանական կողմից կասնակցի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, հայտնում է Reuters-ը։


 


Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով երկու ամերիկացի պաշտոնյաների, տեղեկացրել էր, որ ԱՄՆ զինված ուժերը նախապատրաստվում են Իրանի դեմ հավանաբար երկարատև գործողությունների, եթե նախագահ Դոնալդ Թրամփը հարձակման հրաման տա:


 


Իրանն էլ նախօրեին զորավարժություններ է անցկացրել Հորմուզի նեղուցում։ Իրանական Tasnim գործակալության փոխանցմամբ՝ զորավարժությունների նպատակն է ստուգել զորքի պատրաստվածությունը «անվտանգության և ռազմական հնարավոր սպառնալիքների» դեմ:


 


 


Leave a comment