Արաբական, մուսուլմանական երկրները, ԵՄ-ն դատապարտել են Իսրայելի՝ Արևմտյան ափի հողերի վերաբերյալ որոշումը

Արաբական և մուսուլմանական երկրները դատապարտել են Իսրայելի կառավարության՝ Արևմտյան ափի հողերը «պետական ​​հողեր» անվանելու և այդ տարածքներում հողերի սեփականության իրավունքի գրանցման ընթացակարգերը հաստատելու վերաբերյալ որոշումը։

Կատարի, Հորդանանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Ինդոնեզիայի, Պակիստանի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են տարածել։

Երկրները նշել են, որ այս քաղաքականությունը վտանգավոր սրացում է, որը կհանգեցնի լարվածության և անկայունության աճի թե՛ Պաղեստինի տարածքում, թե՛ ամբողջ տարածաշրջանում։

Նախարարները կոչ են արել միջազգային հանրությանը «կրել պատասխանատվություն և ձեռնարկել հստակ ու վճռական քայլեր՝ այս խախտումները դադարեցնելու համար»։

Եվրամիությունը կոչ է արել Իսրայելին չեղարկել կիրակի օրվա որոշումը։ «Սա հետագա սրացում է Իսրայելի վերահսկողության ընդլայնմանն ուղղված վերջին միջոցառումներից հետո։ Մենք ընդգծում ենք, որ այս անեքսիան անօրինական է միջազգային իրավունքի համաձայն», – ասել է Եվրոպական Միության խոսնակ Անուար Էլ-Անունին։

Leave a comment