Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը նավեր են ուղարկել Հորմուզի նեղուցում նախատեսված զորավարժություններին

Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը նավեր են ուղարկել Հորմուզի նեղուցում շուտով կայանալիք համատեղ զորավարժություններին, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական և ՌԴ ծովային կոլեգիայի նախագահ Նիկոլայ Պատրուշեւը։

«Հորմուզի նեղուցում կայանալիք «Ծովային անվտանգության գոտի 2026» զորավարժությունները, որտեղ Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը ուղարկել են իրենց նավերը, ապացուցել են իրենց արդիականությունը», – ասել է Պատրուշեւն «ԱիՖ» թերթին տված հարցազրույցում։

Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը փետրվարի վերջին Հնդկական օվկիանոսի հյուսիսում կանցկացնեն «Անվտանգության գոտի» անվանումով ութերորդ համատեղ ռազմածովային զորավարժությունները։

Դրանց կմասնակցեն Իրանի ռազմածովային ուժերի, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) և Չինաստանի ու Ռուսաստանի ռազմածովային ուժերի նավեր։

Leave a comment