Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

17.01.26 | 17:47






Հունվարի 17-ին՝ ժամը 17:05-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտից»։ Նշվում է, որ Աշոցքի, Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Ապարանի, Արագածի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Leave a comment