Միքայել Սրբազանը դուրս գրվեց «Իզմիրլյան» ԲԿ-ից և գնաց Առաջնորդարան

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դուրս է գրվել «Իզմիրլյան» ԲԿ-ից։  Իրնխոսքում Սրբազանն ասել է, որ իրեն լավ է զգում. «Հոյակապ եմ, լավ է, ամեն ինչ լավ է, ավելի լավ՝ քան առաջ»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդին 2 անգամ վիրահատել են:

Հարցին` ի՞նչ կասեք Ձեր ծառայակից ընկերներին, Միքայել Սրբազանը պատասխանել է, թե իրենք գիտեն իրենց անելիքը։ Սրբազանը նշե է,  որ  հիմա գնում է Գյումրի՝ Առաջնորդարան։

Հիշեցնենք նաև, որ Սրբազանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով՝ համակցված բացակայելու արգելքով։

Սրբազան Հորն արգելվել է այլ անձանց հետ ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ, օգտվել հաղորդակցության այլ ձևերից։

Սրբազանին կարող են տեսակցել միայն մերձավոր ազգականները, պաշտպանները, Շիրակի թեմի հոգևոր դասի մեկ ծառայող ու վարչատնտեսական մասի մեկ աշխատակից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment