Ավտովթար՝ Կոտայքում. 50-ամյա վարորդն ավտոմեքենայով հայտնվել է գետի ափին (ՖՈՏՈ)

Ոչ սթափ վիճակում գտնվող վարորդն ավտոմեքենայով հայտնվել է գետի ափին. ՖՈՏՈ


ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Այսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։


Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 04:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 50-ամյա Կ. Ո.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Չարենցավան-Արզական ավտոճանապարհի Արզական բնակավայրի վարչական տարածքում՝ կամրջի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել գետի ափին։


Ինչպես հայտնում է կայքը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո այնուհետև տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։


Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկները։


Վթարի փաստով Կոտայքի մարզային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. եղել է ոչ սթափ վիճակում։






Leave a comment