Թայսոն Ֆյուրին ու Արսլանբեկ Մախմուդովն անցկացրել են հայացքների մենամարտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին առաջին անգամ հանդիպել է իր առաջիկա մրցակցին՝ ռուսաստանցի Արսլանբեկ Մախմուդովին։

Կայացել է ասուլիս, որից հետո անցկացվել է նաև հայացքների մենամարտ։ Բռնցքամարտիկները ջերմ վերաբերմունք են ցուցաբերել միմյանց նկատմամբ։

Թայսոն Ֆյուրիի ու Արսլանբեկ Մախմուդովի մենամարտը կկայանա ապրիլի 11-ին Լոնդոնի «Տոտենհեմ» ստադիոնում, որը հյուրընկալում է 62,850 հանդիսական։

37-ամյա Ֆյուրին 37 մենամարտում ունի 34 հաղթանակ։ Բրիտանացի բռնցքամարտիկը նախորդ անգամ ռինգ է դուրս եկել 2024թ․ դեկտեմբերին՝ ռևանշ մենամարտում պարտվելով ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկին։ Դրանից հետո նա երրորդ անգամ հայտարարել էր կարիերան ավարտելու մասին։

Արսլանբեկ Մախմուդովը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 23 մենամարտ ու տարել 21 հաղթանակ։



Leave a comment