«Հոյակապ եմ, ավելի լավ՝ քան առաջ». Միքայել Սրբազանը դուրս գրվեց ԲԿ-ից, կգնա Առաջնորդարան

Հոյակապ եմ, ավելի լավ՝ քան առաջ։ Այս մասին «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս գրվելուց հետո ինքնազգացողության մասին հարցին ի պատասխան ասաց Միքայել Սրբազանը, ում երկու անգամ վիրահատել են։ Նա հրաժեշտ տվեց բուժհաստատության անձնակազմին և Արմեն Չարչյանի և Հայր Հովհաննեսի ուղեկցությամբ դուրս եկավ ԲԿ-ից։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Միքայել Սրբազանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով և բացակայելու արգելքով։ Դատարանի որոշումից հետո նա գտնվել է հիվանդանոցում և միայն այսօր կարող է մեկնել Գյումրի՝ Առաջնորդարան։

–00—ՅՄ

Leave a comment