https://arm.sputniknews.ru/20260217/unenal-artahanvogh-tntesutjun-inch-tntesakan-mvodel-e-arajarkum-miasnutjan-tevery-98895655.html
Ունենալ արտահանող տնտեսություն․ ինչ տնտեսական մոդել է առաջարկում «Միասնության թևերը»
Ունենալ արտահանող տնտեսություն․ ինչ տնտեսական մոդել է առաջարկում «Միասնության թևերը»
Sputnik Արմենիա
Քաղաքական նախաձեռնությունը որպես առանցքային ուղղություն է նշում այն, որ պետք է հասկանալ համաշխարհային տնտեսությունում Հայաստանի դերը։ 17.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-17T11:54+0400
2026-02-17T11:54+0400
2026-02-17T11:54+0400
«միասնության թևեր» նախաձեռնություն
դավիթ անանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/11/98895024_0:0:1200:675_1920x0_80_0_0_5588a5228a7dffd586b31094a24813e2.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունն առաջարկում է ունենալ արտահանող, ոչ թե սպառման վրա հիմնված տնտեսություն։ Այս մասին ասաց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Անանյանը՝ ներկայացնելով ՀՀ տնտեսական զարգացման իրենց մոդելը։Որպես առանցքային ուղղություն Անանյանը նշեց նաև համաշխարհային տնտեսությունում Հայաստանի դերը։ Պնդեց՝ տնտեսական զարգացումը չի պայմանավորվում առևտրով, շինարարությամբ և ներքին սպառում ունեցող ծառայություններով։ Տնտեսագետի խոսքով՝ Հայաստանը ներմուծող, ոչ թե արտահանող երկիր է, իսկ աշխարհին գիտելիքահեն ու բարձր տեխնոլոգիական ապրանք ու ծառայություն չառաջարկելով՝ երկրորդական, երրորդական դեր ունեցող տարածք ես դառնում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/11/98895024_300:0:1200:675_1920x0_80_0_0_c1ea54c340c15b7c21bf8817f5f6ba3b.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«միասնության թևեր» նախաձեռնություն, դավիթ անանյան
«միասնության թևեր» նախաձեռնություն, դավիթ անանյան
Բաժանորդագրվել
Քաղաքական նախաձեռնությունը որպես առանցքային ուղղություն է նշում այն, որ պետք է հասկանալ համաշխարհային տնտեսությունում Հայաստանի դերը։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունն առաջարկում է ունենալ արտահանող, ոչ թե սպառման վրա հիմնված տնտեսություն։ Այս մասին ասաց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Անանյանը՝ ներկայացնելով ՀՀ տնտեսական զարգացման իրենց մոդելը։
«Տասնամյակներ գործող տնտեսական մոդելն արդյունավետ չի եղել։ Պետք է հասկանալ, թե ինչպես կարող ենք դիրքավորվել աշխարհում ու ունենալ ոչ թե սպառման վրա հիմնված տնտեսություն, այլ արտահանող։ Հայաստանը պետք է դառնա տեխնոլոգիական և արդյունաբերական հանգույց, համաշխարհային տնտեսության մեջ էլ իր դիրքն ունենա։ Մեր հաղթող մոդելի բանաձևը հետևյալն է` նիշա+արագություն+տեխնոլոգիա+ինստիտուտ։ Ամփոփելով այդ բանաձևը՝ ստացվում է այսպես՝ Հայաստանը=փոքր չափերով, բայց մեծ՝ տնտեսական դերակատարմամբ»,- նշեց նա։
Որպես առանցքային ուղղություն Անանյանը նշեց նաև համաշխարհային տնտեսությունում Հայաստանի դերը։ Պնդեց՝ տնտեսական զարգացումը չի պայմանավորվում առևտրով, շինարարությամբ և ներքին սպառում ունեցող ծառայություններով։ Տնտեսագետի խոսքով՝ Հայաստանը ներմուծող, ոչ թե արտահանող երկիր է, իսկ աշխարհին գիտելիքահեն ու բարձր տեխնոլոգիական ապրանք ու ծառայություն չառաջարկելով՝ երկրորդական, երրորդական դեր ունեցող տարածք ես դառնում։