Նարեկի կյանքին վտանգ է սպառնում․ նրան պատժում են․ Լիդյա Մանթաշյան





Լիդյա Մանթաշյանը գրում է․

Ժողովուրդ ջան, Նարեկի կյանքին վտանգ է սպառնում։ Բայց ես մնում եմ այն մտքին, որ Նարեկը, Վազգենը, Դավիթ Համբարձումյանը, Խաչիկ Գալստյանը և մյուս բոլորը պետք է լինեն ազատության մեջ ոչ թե պահման վատ պայմանների, առողջական խնդիրների պատճառով, այլ որովհետև իրենք ԱՐԴԱՐ են։
Նարեկին այսօր պատժում են, իր խափանման միջոցը զուտ պատրվակ է իրեն պատժելու։
Բոլոր երկրներում և բոլոր իշխանությունների օրոք եղել են քաղբանտարկյալներ, բայց նման ծավալով հետապնդումներ նույնիսկ վատ երազում չէինք կարող պատկերացնել։

Այո, Նարեկը պետք է անհապաղ ազատ արձակվի, բայց ոչ որովհետև կյանքին վտանգ է սպառնում, այլ որովհետև նա հանցանք չի գործել։
Նարեկը, հացադուլ հայտարարելով, մեզ բոլորիս համար առիթ է ստեղծել մտածելու մեր պետությունը քայքայող իշխանության անօրինությունների մասին և պայքարելու արդարության վերականգնման համար։

Զորակցություն եմ հայտնում Նարեկին, Լուսիներին ու Նարեկի բոլոր հարազատներին։
Պայքարն այլընտրանք չունի, եթե ուզում ենք ունենալ հայկական պետականություն։




դիտվել է 114 անգամ