Փաշինյանն ու կինը դարձել են օրինական ամուսիններ

Այսօր Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը գրառում էր կատարել՝ նշելով, որ որ իր և Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է։ 

«Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ իմ եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է։ Բոլորին խնդրում եմ այս թեմայի շուրջ լինել զուսպ, լինել կոռեկտ»,- գրել է Հակոբյանը։ 

Նրա գրառմանը հաջորդեցին տարբեր մեկնաբանություններ՝ քաղաքացիներից շատերը շնորհավորում էին Հակոբյանին՝ ամուսնությունն օրինականացնելու համար, շատերն էլ գրում, թե վերջապես այս զույգն ամուսնալուծվել է։

Մեր տեղեկություններով՝ առաջին տարբերակն է տեղի ունեցել. այսինքն՝ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ՔԿԱԳ-ում գրանցել են իրենց ամուսնությունը։

Leave a comment