12 անշարժ և շարժական գույք, շուրջ 21 մլն դոլարին համարժեք գումար․ դատախազությունը ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հակոբյանից բռնագանձման պահանջ է ներկայացրել


Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին հայտնում է դատախազությունը։


 


«Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Սյունիքի մարզի նախկին մարզպետ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահե Ալբերտի Հակոբյանից և նրան փոխկապակցված անձանցից` կնոջից՝ Էլիզաբեթ Պետրոսյանից, Վահե Հակոբյանի եղբայր Կարեն Հակոբյանից, Կարեն Հակոբյանի կնոջից, դստրերից և  ծնողներից  հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝


 


9 անշարժ գույք.


3 տրանսպորտային միջոց.


1 իրավաբանական անձանցում մասնակցություն.


4 փոխառության պահանջի իրավունք՝ ընդհանուր 122 միլիոն 614 հազար դրամի չափով.


2 պարտատոմս՝ ընդհանուր 741 հազար ԱՄՆ դոլար արժեքով.


2 ավանդ՝ ընդհանուր 240 հազար ԱՄՆ դոլարի չափով.


4 միլիարդ 524 միլիոն 816 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.


2 միլիարդ 814 միլիոն 926 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դիտումների քանակ1

Leave a comment