Հնագետները Սինայի թերակղզու հարավում հայտնաբերել են ժայռափոր ծածկ՝ փորագրված և նկարված պատկերներով: Այս մասին հայտնում է Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարությունը: Գերատեսչությունն օբյեկտն անվանել է բնական թանգարան բաց երկնքի տակ:
Համալիրը գտնվում է Ումմ-Իրակ սարահարթի արևելյան լանջին: Ժայռային ծածկի երկարությունը գերազանցում է 100 մետրը: Մակերևույթին պահպանվել են կենդանիների պատկերներ, որսի տեսարաններ, զենքով մարդկանց կերպարներ, ինչպես նաև խորհրդանիշներ և տեքստեր: Արձանագրությունների մի մասը կատարված է արաբերեն և նաբաթեերեն լեզուներով:
Մասնագետներն ամենավաղ նկարները թվագրում են 10-ից մինչև 5,5 հազար տարի առաջ ընկած ժամանակահատվածով: Բացի նախապատմական սյուժեներից, հետազոտողները հայտնաբերել են նաև ավելի ուշ դարաշրջանների տարրեր: Ըստ նրանց՝ համալիրն արտացոլում է այն մշակույթների հաջորդականությունը, որոնք տարբեր պատմական ժամանակաշրջաններում անցել են Սինայի միջով:
Հնագետները կարծում են, որ սարահարթը հազարամյակների ընթացքում օգտագործվել է` որպես դիտակետ, հանդիպումների վայր և ժամանակավոր կայանատեղի: Նոր տվյալները կօգնեն հստակեցնել տարածաշրջանի ժողովուրդների տեղաշարժի երթուղիներն ու կյանքի առանձնահատկությունները:
The Egyptian archaeological mission of the Supreme Council of Antiquities has uncovered one of the most significant newly discovered sites of exceptional historical and artistic value the Umm ‘Iraq Plateau a site that was previously unknown in South Sinai pic.twitter.com/qTSq0SSKlk
— Ministry of Tourism and Antiquities (@TourismandAntiq) February 12, 2026