Բերաններիդ կողպե՛ք դրեք. Հայ Եկեղեցուն դրել եք զոհասեղանին հանուն ձեր աշխարհաքաղաքական խաղերի

Բերաններիդ կողպեք դրեք, եթե Հայ Առաքելական եկեղեցում կան հոգևորական մանկապիղծներ, ուրեմն ու՞ր են հարուցված քրեական գործերը, ինչու՞ այդ մարդիկ այդ մեղադրանքով կալանքի տակ չեն։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Հայր Զաքարիա Ծայրագույն Վարդապետ Բաղումյանը։

«Ավելին, եթե նմանատիպ մեկը լիներ Եկեղեցիում, ապա Եկեղեցին ինքն անմիջապես դուրս կդներ նրան», – նկատել է հոգևորականը։
Խոսելով իշխանության այն քարոզչական թեզի մասին, թե Ռուսաստանում Հայ Առաքելական եկեղեցին գրանցված է իբրև ուղղափառ, Հայր Զաքարիան նկատել է, որ մենք միշտ էլ ուղղափառ, այսինքն ուղիղ վարդապետությամբ հիմնված եկեղեցի ենք եղել, որը պետք չէ շփոթել ռուս ուղղափառ եկեղեցու հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

–00—ԱՊ

Leave a comment