Այրվել են պահեստային բաքերը և բեռնատար մեքենա. մանրամասներ Թալինի գազալցակայաններից մեկում բռնկված հրդեհից

Հասարակություն

16.02.2026 | 23:24

Թալինի գազալցակայաններից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 17։00-ին, մարվել՝ 19։37-ին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Գերատեսչության փոխանցմամբ՝ այրվել են պահեստային բաքերը և մեկ բեռնատար ավտոմեքենա։ Դեպքի վայրում մեկ մարտական հաշվարկ իրականցնում է հերթապահություն։

Հիշեցնենք՝ փետրվարի 16-ին՝ ժամը 15։26-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ պայթյուն է տեղի ունեցել Թալին քաղաքի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկում։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։

Leave a comment