Քաղաքականություն
16.02.2026 | 21:43
Շվեյցարիայում ձնահյուսի հետևանքով գնացքը դուրս է եկել ռելսերից, տուժել է հինգ մարդ։
DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել առավոտյան՝ երկրի հարավում գտնվող Վալե կանտոնում։ Տուժածներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ մյուսներին բուժօգնություն է ցուցաբերվել տեղում։
Բացի դրանից՝ դեպքի վայրից մոտ 60 կմ հեռավորության վրա գտնվող Օրսյեր համայնքում տարհանվել է շուրջ 50 բնակիչ, քանի որ տարածքը համարվում է ձնահյուսի հնարավոր վտանգի գոտի։
Ձնահյուսերի բարձր վտանգի մասին նախազգուշացնում է Ձյան և ձնահյուսերի հետազոտության ինստիտուտ-ը՝ նշելով, որ դրան նպաստում են առատ ձյունը և ուժեղ քամիները շվեյցարական Ալպերում։