Իլհամ Ալիևը բացառեց մեր գերիների վերադարձը․ Նարեկ Մանուկյան, «Հայկական ճանապարհ» կուսակցության նախագահ

Հայկական ճանապարհ կուսակցության ֆեյսբուքյան էջում Նարեկ Մանուկյանը գրում է․

 

 

«Փետրվարի 13-ին «France 24»-ին տված հարցազրույցում Իլհամ Ալիևը գրեթե բաց տեքստով բացառեց մեր գերիների վերադարձը։

Հույսը միշտ վերջինն է մահանում։ Բայց եկեք անկեղծ լինենք․ Ադրբեջանի վարքագիծը ճանաչող յուրաքանչյուր մարդ հասկանում է, որ իրավիճակը հենց այսպիսին է։

Պետք է հստակ գիտակցենք՝ Ադրբեջանից գերիներ վերադարձնելու միակ գործնական ճանապարհը փոխանակումն է, իսկ քանի որ մենք հիմա գերիներ չունենք, նշանակում է՝ գերիների վերադարձ չի լինի։

Հ.Գ. Թե «ինչ» է մեզ պետք մեր գերիներին հետ բերելու համար, եզրակացությունները թողնում եմ մեզ բոլորիս».

 

Նարեկ Մանուկյան, «Հայկական ճանապարհ» կուսակցության նախագահ

Leave a comment