https://arm.sputniknews.ru/20260216/episkvopvosac-zhvoghvovy-heravar-dzevachapvov-chi-linelu-hajastanic-2-episkvopvos-e-meknel-avstria-98881870.html
Եպիսկոպոսաց ժողովը հեռավար ձևաչափով չի լինելու․ Հայաստանից 2 եպիսկոպոս է մեկնել Ավստրիա
Եպիսկոպոսաց ժողովը հեռավար ձևաչափով չի լինելու․ Հայաստանից 2 եպիսկոպոս է մեկնել Ավստրիա
Sputnik Արմենիա
ՀՀ–ից բացակայելու արգելք է սահմանված Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ։ 16.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-16T21:00+0400
2026-02-16T21:00+0400
2026-02-16T21:00+0400
եպիսկոպոսաց ժողով
ավստրիա
հայաստան
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/1b/25916011_0:119:1600:1019_1920x0_80_0_0_bcf5347a8072edb4002e297b12dc7551.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik․ Եպիսկոպոսաց ժողովին մասնակցելու համար Հայաստանից 2 եպիսկոպոս է մեկնել Ավստրիա: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։ Խոսքը տեր Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի և տեր Դանիել եպիսկոպոս Ֆընդկյանի մասին է։Նշենք, որ փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով պետք է տեղի ունենա Եպիսկոպոսաց ժողովը։ Հունվարի 29-ին ՔԿ–ն հայտնեց, որ Հայաստանյայց առաքելական եկեղեցու դեմ քրեական վարույթ է նախաձեռնել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյանի) «գործով» (դատական ակտը չկատարելը)։Հունվարի 31-ին 6 բարձրաստիճան հոգևորականներ գործի շրջանակում հարցաքննության կանչվեցին ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը։
ավստրիա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/1b/25916011_241:0:1600:1019_1920x0_80_0_0_865e302b3336f11f09c1124599b35490.jpg.webp
եպիսկոպոսաց ժողով, ավստրիա, հայաստան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
եպիսկոպոսաց ժողով, ավստրիա, հայաստան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
ՀՀ–ից բացակայելու արգելք է սահմանված Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik․ Եպիսկոպոսաց ժողովին մասնակցելու համար Հայաստանից 2 եպիսկոպոս է մեկնել Ավստրիա: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։ Խոսքը տեր Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի և տեր Դանիել եպիսկոպոս Ֆընդկյանի մասին է։
«Հեռավար ձևաչափ չի լինելու»,- հայտնեց տեր Եսային։
Հունվարի 31-ին 6 բարձրաստիճան հոգևորականներ գործի շրջանակում հարցաքննության կանչվեցին ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը։