https://arm.sputniknews.ru/20260216/amn-n-dzhvarutjunneri-e-bakhvum-irani-het-gvortsarq-knqelu-tshanaparhin-rubivo-98879409.html
ԱՄՆ-ն դժվարությունների է բախվում Իրանի հետ գործարք կնքելու ճանապարհին. Ռուբիո
ԱՄՆ-ն դժվարությունների է բախվում Իրանի հետ գործարք կնքելու ճանապարհին. Ռուբիո
Sputnik Արմենիա
Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունները կկայանան փետրվարի 17-ին Ժնևում: 16.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-16T19:34+0400
2026-02-16T19:34+0400
2026-02-16T19:37+0400
իրանի իսլամական հանրապետություն
մարկո ռուբիո
ամն
ասուլիս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/10/92430920_0:91:1515:943_1920x0_80_0_0_9be5769ebfc3cb7742316d6654bf35a4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Միացյալ Նահանգները դժվարությունների է բախվում Իրանի հետ գործարք կնքելու ճանապարհին, սակայն կշարունակի ձգտել դրան բանակցությունների միջոցով։ Այս մասին այսօր հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ն ակնկալում է դիվանագիտական ճանապարհով համաձայնության հասնել Իրանի հետ, սակայն հակված չէ գերագնահատել նման արդյունքի հեռանկարները։Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ քննարկումներ կունենա ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի հետ. Արաղչի«Նախագահը միշտ նախապատվությունը տալիս է խաղաղ և պայմանագրային լուծումներին։ Նա ցանկացածի հետ խոսելու և հանդիպելու պատրաստակամություն է ցուցաբերել, և ես կարծում եմ, որ կա դիվանագիտական ճանապարհով այնպիսի համաձայնության հասնելու հնարավորություն, որը հաշվի կառնի մեզ մտահոգող հարցերը։ Մենք շատ բաց կլինենք դրա համար, բայց չենք ուզում գերագնահատել հեռանկարները. դա հեշտ չի լինի»,-ասել է նա։Հիշեցնենք, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունները կկայանան փետրվարի 17-ին Ժնևում։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/10/92430920_138:0:1473:1001_1920x0_80_0_0_c73de1c720ac2875e7c22419c7635c08.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, մարկո ռուբիո, ամն, ասուլիս
իրանի իսլամական հանրապետություն, մարկո ռուբիո, ամն, ասուլիս
Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունները կկայանան փետրվարի 17-ին Ժնևում:
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Միացյալ Նահանգները դժվարությունների է բախվում Իրանի հետ գործարք կնքելու ճանապարհին, սակայն կշարունակի ձգտել դրան բանակցությունների միջոցով։ Այս մասին այսօր հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Իրանի հետ գործարք կնքելը դժվար է։ Մենք միշտ ասել ենք, որ դա դժվար է, բայց մենք կփորձենք»,–ասել է Ռուբիոն Բուդապեշտում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ն ակնկալում է դիվանագիտական ճանապարհով համաձայնության հասնել Իրանի հետ, սակայն հակված չէ գերագնահատել նման արդյունքի հեռանկարները։
«Նախագահը միշտ նախապատվությունը տալիս է խաղաղ և պայմանագրային լուծումներին։ Նա ցանկացածի հետ խոսելու և հանդիպելու պատրաստակամություն է ցուցաբերել, և ես կարծում եմ, որ կա դիվանագիտական ճանապարհով այնպիսի համաձայնության հասնելու հնարավորություն, որը հաշվի կառնի մեզ մտահոգող հարցերը։ Մենք շատ բաց կլինենք դրա համար, բայց չենք ուզում գերագնահատել հեռանկարները. դա հեշտ չի լինի»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունները կկայանան փետրվարի 17-ին Ժնևում։