1 շաբաթում հայտնաբերվել է 426 ոչ սթափ վարորդ
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Փետրվարի 9-16-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4342 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 176 ավտոմեքենա։
Մասնավորապես հայտնաբերվել է ոչ սթափ 181 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 195։
Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված 99, չամրակապված վարելու 413, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի 20, վարելու ընթացքում ծխելու 376, վարելիս հեռախոսից օգտվելու 233, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու 335 և 1461 այլ իրավախախտում։
139 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 186-ը տեխնիկական զննություն չանցած, 67-ը լուսարձակների անսարքությամբ, 77-ը թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 87-ը առանց ձմեռային անվադողերի։
Բացի այդ՝ տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 76 անձ։