Իտալական Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում շարունակվող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի լեռնադահուկային սպորտի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Հարություն Հարությունյանն ավարտեց ելույթը։
Ոլորավայրէջքում հայ լեռնադահուկորդը չկարողացավ արդյունք գրանցել։ Առաջին փորձից հետո Հարությունյանը 1:10.12 արդյունքով 37-րդն էր, սակայն երկրորդ փորձի ժամանակ խախտում թույլ տվեց ու որակազրկվեց։
Մի շարք լեռնադահուկորդներ, այդ թվում՝ հսկա ոլորավայրէջքում օլիմպիական չեմպոն դարձած բրազիլացի Լուկաս Պինեյրո Բրոտենը, չկարողացան հատել եզրագիծը։ Օլիմպիական չեմպիոն դարձավ Լոիկ Մեյարը, ավստրիացի Ֆաբիան Գշտայնը գրավեց երկրորդ տեղը, իսկ նորվեգացի Հենրիկ Կրիստոֆերսոնն արժանացավ բրոնզե մեդալի։
Փետրվարի 14-ին Հարություն Հարությունյանը հանդես էր եկել հսկա ոլորավայրէջքում և գրավել 59-րդ տեղը։