Քաղաքականություն
29.11.2026 | 22:53
Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում անցկացված ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Այս մասին հայտնել է ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։
Նրա հրապարակած նախնական տվյալների համաձայն՝
- «Քաղաքացիական պայմանագիր» – 85%,
- «Հայ հեղափոխական դաշնակցություն» – 15%։
Մեծամոր համայնքում ՏԻՄ ընտրություններին մասնակցել է երկու քաղաքական ուժ։ Համայնքն ունի 55 հազար 266 ընտրող։
ՔՊ-ի ընտրական ցուցակը գլխավորում է համայնքի ղեկավարի տեղակալ Սարգիս Արշակյանը։ Ցուցակում ընդգրկված է նաև գործող համայնքապետ Էդգար Հովհաննիսյանը։
ՀՅԴ-ի ընտրական ցուցակը գլխավորում է Մեծամորի ավագանու ՀՅԴ խմբակցության ղեկավար Արամայիս Մխիթարյանը։
Հիշեցնենք, որ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ Մեծամորում արձանագրվել է նոյեմբերի 29-ին ՏԻՄ ընտրություններ անցկացրած 12 համայնքներից մասնակցության ամենացածր ցուցանիշը՝ 37,21%։
Ալեքսանյանի հրապարակած տվյալները նախնական են։
Եվգենյա Համբարձումյան