ՀՀ Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքի ղեկավար Վահրամ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Չկալովկա բնակավայրի 20/20 տեղամասի քվերակության նախնական արդյունքները։
Հաղորդվում է, որ ձայների հաշվարկը ավարտված է, մասնակիցների թիվը 289 է։
««Վստահություն» դաշինք՝ 40.1% – 116 ձայն․
«Միասնական համայնք»՝ 37.7% – 109 ձայն․
«Քաղաքացիական պայմանգիր»՝ 21.8% – 63 ձայն․
Անվավեր քվեաթերթիկ՝ 1»,- տեղեկացրել է Կարապետյանը։