Հայ թենիսիստուհին հաղթել է Անթալիայում կայացած ITF W15 մրցաշարում

Բաժանորդագրվել

ITF W15 մրցաշարն անցկացվել է նոյեմբերի 23-29-ը՝ գրունտային կորտերում։

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Հայ թենիսիստուհի Անի Ամիրաղյանը չեմպիոնի տիտղոս է նվաճել Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացած ITF W15 միջազգային մրցաշարում։ Այս մասին հայտնում է Sportaran-ը։

Այսօր կայացած եզրափակիչ խաղում Հայաստանի ներկայացուցիչը 6:3, 4:6, 6:1 հաշվով հաղթել է գերմանացի Աննա Պետկովիչին։ Նշվում է, որ չեմպիոնի տիտղոսը նվաճելու ճանապարհին Ամիրաղյանը 5 անընդմեջ հաղթանակ է տարել՝ ամբողջ մրցաշարի ընթացքում զիջելով ընդամենը 1 սեթ։

Հաղթանակի շնորհիվ Ամիրաղյանը կհամալրի վարկանիշային միավորների իր պաշարը Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում։

Անթալիայում ITF W15 մրցաշարն անցկացվել է նոյեմբերի 23-29-ը՝ գրունտային կորտերում, ITF World Tennis Tour պրոֆեսիոնալ մրցաշարերի շրջանակում։

Leave a comment