Ծովինար Վարդանյանը հանդիպել է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի և ոլորտային առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Այսօր՝ փետրվարի 16-ին, Ազգային ժողովում հանդիպում ունեցա «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի և ոլորտային առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը մասնակցում էին փորձագետներ և ղեկավարներ «Դասավանդի՛ր Հայաստան», «Մանկական զարգացման հիմնադրամ», «Վորլդ Վիժն Հայաստան», «Առաքելություն Հայաստան», «ԱՊՐԻ Արմենիա» և մի շարք այլ հասարակական կազմակերպություններից:

Քննարկման առանցքում հասարակական կազմակերպությունների ֆինանսական աղբյուրների ընդլայնումն ու ներառականության ապահովումն էր, ինչպես նաև նրանց չափորոշիչների ու աշխատանքի հաշվետվողականության մակարդակի հստակ սահմանումները:

Leave a comment