Երիտասարդները ԿԸՀ-ի հետ մշտադիտարկում են քվեարկության ընթացքը

Քվեարկության գործընթացի մշտադիտարկմանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ ներգրավված են նաև ARTEMIS ծրագրի շրջանակում մասնակցող երիտասարդները։ Այս մասին հայտնում է ԿԸՀ-ն։

«ՏԻՄ ընտրությունների գործընթացը պատշաճ կազմակերպելու նպատակով «Բարեփոխումների խթանում՝ Հայաստանում ընտրական համակարգերի թափանցիկ և ներառական կառավարման նպատակով» (ARTEMIS) ծրագրի շրջանակում ներգրավված երիտասարդները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ միասին իրականացնում են քվեարկության ընթացքի մշտադիտարկում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, ՀՀ 7 մարզերի 12 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նախատեսված։ Ընտրատեղամասերը բացվել են 08։00-ին և բաց կմնան 12 ժամ՝ մինչև 20։00-ն։ Այսպիսով, ընտրություններ են նախատեսված Արարատի մարզի Նոյեմբերյան համայնքում։

Leave a comment