Խաբիբ Նուրմագոմեդովը տարեկան 46 միլիոն դոլար եկամուտ կունենա ԱՄԷ-ում

UFC-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը դուրս է եկել ռուսաստանյան բոլոր բիզնեսներից և սկսել է ներդրումներ անել Արաբական Միացյալ Էմիրություններում, հաղորդում է «Mash на Спорте»-ն։

«Խաբիբը հիմնադրել է KHABIB GYM ցանցը՝ տարեկան ստանալով մինչև 6 միլիոն դոլարի հոնորար։ Նա նաև 1 միլիոն դոլարով ձեռք է բերել Gorilla FC-ն՝ այն վերանվանելով EAGLE FC: Էմիրություններում Նուրմագոմեդովի տարեկան եկամուտը գնահատվում է շուրջ 46 միլիոն դոլար»,- գրում է աղբյուրը:

Խաբիբ Նուրմագոմեդովը խառը մենամարտերում անցկացրել է 29 հանդիպում ու տարել նույնքան հաղթանակ։ Ռուսաստանցի մարտիկը կարիերան ավարտել է 2020 թվականին։

Leave a comment