Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Պրիվոլիե և Զապորոժիեի մարզի Պրիլուկի բնակավայրերը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:Պրիլուկիի գործողությունն իրականացրել է «Արևելք» զորախմբավորումը, իսկ Պրիվոլիեինը՝ «Հարավ» զորախմբավորումը։
Միաժամանակ ՌԴ ԶՈւ-ն խոցել է Ուկրաինայի զինված ուժերի համար օգտագործվող էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներ, ինչպես նաև 167 շրջաններում ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետեր: