Հասարակություն
27.11.2026 | 21:27
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 30-ը՝ ժամը 06:00-ն, Տիգրան Մեծի պողոտա – Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես ամբողջությամբ փակ է լինելու երթևեկության համար։
Ըստ քաղաքապետարանի՝ երթևեկության սահմանափակումը պայմանավորված է շինարարական աշխատանքներով։