տելեգրամյան էջը գրում է․
«Համահայկական ճակատ» կուսակցությունը առաջարկում է ոչ միայն քաղաքական գնահատական տալ նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ, այլև հստակ իրավական պահանջ ներկայացնել և համախմբված գործել դրա իրականացման ուղղությամբ:
Մենք հայտարարում ենք, որ ներկայացված նոր Սահմանադրության նախագիծը ոչ միայն արտացոլում է Էրդողան-Ալիև քաղաքական տանդեմի պահանջներն ու ակնկալիքները, այլև հետապնդում է գործող իշխանության անձնական և քաղաքական պատասխանատվությունից խուսափելու նպատակները։
Ավելին, Նիկոլ Փաշինյանը, վերաշարադրելով երկրի սահմանադրական հիմքերը, ըստ էության, փորձում է քաղաքականապես զրոյացնել իր իշխանության օրոք կատարված ճակատագրական որոշումների պատասխանատվությունը։
Մինչդեռ 2023 թվականի սեպտեմբերի 13-ին հենց նա հրապարակայնորեն հայտարարեց, որ Ադրբեջանի 86.600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականության մեջ ներառվում է նաև Արցախը` անտեսելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։
Մեր համոզմամբ, անհրաժեշտ է իրավական գնահատականի ենթարկել նոր Սահմանադրության նախագծի մշակման, ներկայացման և պետական շահերին հնարավոր վնաս հասցնելու հանգամանքները, իսկ մեղավոր պաշտոնատար անձանց նկատմամբ նախաձեռնել օրենքով նախատեսված պատասխանատվության գործընթաց։ Քանի որ որևէ իշխանություն իրավասու չէ սեփական քաղաքական ձախողումներն ու որոշումների հետևանքները քողարկել Սահմանադրության վերաշարադրմամբ, դարձնելով այն օտար պետությունների պահանջները բավարարելու գործիք։
Այսպիսով, հստակ իրավական պահանջն է`
իրավական քննության առարկա դարձնել սահմանադրական կարգի և պետական ինքնիշխանության դեմ ուղղված բոլոր հնարավոր գործողությունները,
բոլոր պատասխանատու անձանց ենթարկել օրենքով սահմանված ամենախիստ պատասխանատվության` առանց պաշտոնական դիրքի, քաղաքական ազդեցության կամ անձնական կապերի համար որևէ բացառության։
Պետական շահի, ազգային պատասխանատվության հարցը պետք է ստանա իր վերջնական իրավական լուծումը` ընդհուպ մինչև ԱԶԳԱՅԻՆ ՏՐԻԲՈՒՆԱԼ:
«Համահայկական ճակատ» կուսակցություն
Մանրամասները՝ այստեղ