Նախնական տվյալներով այրվում է պահեստային բաքերը և մեկ բեռնատար ավտոմեքենա
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Թալին քաղաքի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել։
Այս մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Ըստ ՆԳՆ հաղորդագրության, փետրվարի 16-ին ժամը 15։26-ին Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ պայթյուն է տեղի ունեցել Թալին քաղաքի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։
«Նախնական տվյալներով այրվում է պահեստային բաքերը և մեկ բեռնատար ավտոմեքենա։ Իրականացվում է հրդեհաշիջում»,-նշվում է հաղորդագրության մեջ։