ԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. Օվերչուկ

https://arm.sputniknews.ru/20261127/aph-erkrnern-ardzanagrum-en-irani-hetaqrqrvatsutjuny-hamagvortsakcutjan-harcum-overchuk-109836607.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/03/1b/100301029_171:0:2902:2048_1920x0_80_0_0_5fde3e119cadce7fbb868105e9d29598.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

անկախ պետությունների համագործակցություն (ապհ), իրանի իսլամական հանրապետություն, սերգեյ լեբեդև, ալեքսեյ օվերչուկ

անկախ պետությունների համագործակցություն (ապհ), իրանի իսլամական հանրապետություն, սերգեյ լեբեդև, ալեքսեյ օվերչուկ

Բաժանորդագրվել

Տնտեսական խորհրդում քննարկվել է «ԱՊՀ+» ձևաչափին առնչվող հարցը։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ԱՊՀ երկրները արձանագրել են Իրանի շահագրգռվածությունը համագործակցության հետ փոխգործակցության հարցում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ Մոսկվայում փոխվարչապետների մասնակցությամբ կայացած ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստի արդյունքներով։

«Նեղ ձևաչափով մտքեր ենք փոխանակել այն աճող հետաքրքրության շուրջ, որը Անկախ պետությունների համագործակցության աշխատանքի նկատմամբ ունեն հարևան երկրները։ Մասնավորապես, նշվել է Իրանի Իսլամական Հանրապետության հետաքրքրությունը», – ասել է Օվերչուկը։

Նրա խոսքով՝ քննարկվել է նաև «ԱՊՀ+» նոր ձևաչափի սկզբնավորումը։ Միավորման երկրների փոխվարչապետները մտքեր են փոխանակել այն մասին, թե ինչպես կարելի է այդ ձևաչափը լրացնել այնպիսի բովանդակությամբ, որը կմեծացնի ԱՊՀ-ի գրավչությունը ԱՊՀ երկրների հարևան պետությունների համար:

Ավելի վաղ ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել էր, որ Իրանը կարող է դառնալ առաջին պետությունը, որը կստանա «ԱՊՀ+» ձևաչափի մասնակցի կարգավիճակ: Հարցը քննարկման փուլում է։

Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ) ստեղծվել է 1991 թվականի դեկտեմբերի 8-ին՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի ղեկավարների կողմից Բելովեժյան համաձայնագրերի ստորագրումից հետո։ Նույն թվականի դեկտեմբերի 21-ին Ալմա Աթայում ԱՊՀ–ի ստեղծման մասին համաձայնագրին միացան ևս ութ նախկին խորհրդային հանրապետություններ, այդ թվում՝ Հայաստանը։

Հայաստանը չի տեղեկացրել ԱՊՀ–ից դուրս գալու ծրագրեր ունենալու մասին. Լեբեդև

Համագործակցության գործունեության հիմնական ուղղություններն են քաղաքական, տնտեսական և մարդասիրական համագործակցության զարգացումը, ինչպես նաև փոխգործակցությունը անվտանգության ոլորտում։ ԱՊՀ գործադիր կոմիտեի գլխավոր գրասենյակը գտնվում է Մինսկում։

Leave a comment